Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը պատմել է մարզումներին իր մոտեցման և այն մասին, թե ինչպես է ինքը փոխվել տարիների ընթացքում:
«Քո խաղը չի կարող չզարգանալ, երբ դու պատրաստ ես անընդհատ ավելացնել ու լուծումներ փնտրել: Ցանկացած մարտիկ հնարավորություն է փնտրում մրցունակ մնալու որքան հնարավոր է երկար: Այդպես է նաև թենիսում. երկար տարիներ ես ստիպված եմ լինում փնտրել խնդիրների զանազան լուծումներ, որոնք ինձ մշտական վնասվածքներ էին բերում:
Վերջ ի վերջո ես զգալիորեն փոխեցի իմ մարզումային պրոցեսը. շնորհակալություն իմ թիմին այդ հարցում ինձ օգնելու համար: Պարզվեց, որ ես փոխվելու ունակություն ունեմ: Այնուհանդերձ, կարևոր է չփոխվել, այլ պատրաստ լինել դրան, հասկանալ, որ դա անհրաժեշտ է հաջողության մասին:
Նաև կարևոր է զայրանալ սխալների համար: Ինձ մոտ դա համեմատաբար լավ է ստացվում, դրա համար էլ իմ խաղամակարդակը բավականաչափ բարձր է»,- Նադալի խոսքերն է մեջբերել El Mundo-ն: