Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Լեչչեին». հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
50-րդ րոպեին Դիբալան հստակ է իրացրել 11 մետրանոցը՝ բացելով հաշիվը: 6 րոպե անց 11 մետրանոց է նշանակվել թուրինցիների դարպասին, որը իրացրել է Մանկոսուն:
«Յուվենտուսի» հայտացուցակից բացակայում էր Կրիշտիանու Ռոնալդուն, ում հանգիստ էր տրվել:
Այս ոչ-ոքիից հետո Սարիի գլխավորած թիմը 23 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ մեկ խաղ պակաս անցկացրած «Ինտերին» գերազանցելով 2 միավոր: «Լեչչեն» 8 միավորով 16-րդ հորիզոնականում է: