«Ռեալը» մտադիր է մյուս ամառ պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկության համաձայն՝ 20-ամյա հարձակվողը դարձել է «Արքայական ակումբի» տրանսֆերային գլխավոր նպատակը։ Հաջորդ ամառ նրա համար «սերուցքայինները» պատրաստ կլինեն 300 մլն եվրո վճարել։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ ֆուտբոլիստի՝ Իսպանիա տեղափոխությանը կարող է նպաստել նրա ու ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ոչ այնքան լավ հարաբերությունները։