Բուխարեստում շարունակվում է մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մ-20-ի 96 կգ քաշային կարգում Հմայակ Հարությունյանը 0 է ստացել:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում 145 կգ արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Հրումում 3 անգամ տապալել է մոտեցումը 181 կգ կշռող ծանրաձողին:
Մ-23-ի 96 կգ քաշային կարգում Սամվել Բաբակյանը վնասվածքի պատճառով դուրս չի եկել մրցահարթակ: