«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Լեչչեի» հետ խաղից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Bleacher Report-ը։
31-ամյա ֆուտբոլիստը խաղի ընթացքում մրցակցի դարպասապահի հետ բախման արդյունքում հարված է ստացել գլխին։ Բուժօգնություն ստանալուց հետո արգենտինացին խաղադաշտ է վերադարձել ու մինչև վերջ մասնակցել հանդիպմանը։ Բայց խաղի ավարտից հետո բուժզննում անցնելու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։