ՀՀ Կանանց առաջնության 4-րդ տուրում «Ալաշկերտը» 35 անպատասխան գնդակ է ուղարկել «Դրիմ Թիմի» դարպասը։ Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։
Այսպիսով, Լիանա Հայրապետյանի գլխավորած թիմը տարել է չորրորդ անընդմեջ հաղթանակը և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։