Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Երևանը» Վանաձորում ընդունել է «Շիրակին» ու 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրել:
Հյուրերի կազմում գոլեր են հեղինակել Արման Ասլանյանը, Ռաֆիկ Միսակյանը, Մորի Կոնեն և Արտեմ Գևորգյանը, իսկ տանտերերի կազմում հեղինակության գնդակը խփել է Աբրահամ Պորտուգալյանը` Վահե Մովսիսյանի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ:
Ի դեպ, «Երևանը» դաշտ էր դուրս եկել բացառապես լեգեոներ ֆուտբոլիստներով:
Այս հաղթանակի շնորհիվ «Շիրակն» իր միավորների թիվը հասցրեց 25-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ «Երևանը» 12-րդ խաղում կրելով 12-րդ պարտությունը 0 միավորով եզրափակում է այն:
Գյումրեցիների իվուարցի հարձակվող Մորի Կոնեն, խփելով ընթացիկ առաջնությունում իր 11-րդ գնդակը, միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցանկը: