Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը 12 օր առաջ Ուելսի հավաքականի կազմում Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով չի խաղում ակումբում:
Մադրիդցիները տեղեկություններ չեն հայտնել «Մալյորկայի» ու «Գալաթասարայի» դեմ խաղերը բաց թողած 30-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի բնույթի մասին:
Ինչպես հաղորդում է AS-ը՝ հղում անելով El Chiringuito TV-ին, Բեյլը «Ռեալին» թույլ չի տվել տեղեկություններ հրապարակել իր վնասվածքի մանրամասների մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուելսցին մկանային վնասվածք ունի: Բեյլը կարող է շարք վերադառնալ Լա Լիգայի հաջորդ խաղում, որը նախատեսված է «Լեգանեսի» հետ, բայց, ամենայն հավանականությամբ, նա պատրաստ կլինի խաղալու «Բետիսի» դեմ նոյեմբերի 2-ին նախատեսված խաղում: