Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր «Նոային»:
Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում գործող չեմպիոնը հաղթել է 3:1 հաշվով:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Գուզը բացել է հաշիվը, իսկ 79-րդ րոպեին Նարսինգը կրկնապատկել է այն: Մայրովիչը 80-րդ րոպեին կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ ավելացված 3-րդ րոպեին Կոբյալկոն ձևակերպել է վերջնարդյունքը` 3:1:
Այս հաղթանակից հետո Վարդան Մինասյանի գլխավորած թիմը, որը դեռ 10 հանդիպում է անցկացրել, 22 միավորով հավասարվում է «Արարատին», «Նոան» 17 միավորով մնում է 5-րդ տեղում: