Ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրը: Մեր տղամարդկանց հավաքականը 2 խաղում տարել է նույնքան հաղթանակ: 2-ական հաղթանակ ունեն նաև Ադրբեջանը, Իսպանիան, Ուկրաինան, Չեխիան ու Հոլանդիան, բայց լրացուցիչ արդյունքներով Հայաստանի հավաքականը առաջատար է: Երրորդ տուրում մերոնք կխաղան առաջատարների շարքում գտնվող չեխերի հետ:
Մեր կանանց հավաքականն առաջին տուրում տարած հաղթանակից հետո, երկրորդ տուրում 2-2 հաշվով ավարտեց Ֆրանսիայի հետ դիմակայությունը: 2 տուրից հետո մեր աղջիկները, լրացուցիչ արդյունքներով, 6-րդն են: 2-ական հաղթանակ են տարել Ռումինիայի,Վրաստանի, Իսպանիայի, Ռուսաստանի և Իտալիայի հավաքականները: Երրորդ տուրում մերոնք կխաղան Սլովակիայի հետ: Սլովակիան, նույնպես, տարել է մեկ հաղթանակ և խաղացել մեկ ոչ-ոքի: