Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը համեմատել է Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
«Մեսսին, թե՞ Կրիշտիանուն։ Մեսսի, այստեղ ոչ մի համեմատություն չկա։
Ընտրեկ մեկին շատ դժվար է: Կցանկանայի ասել, որ իմ ընտրությունը Կրիշտիանու Ռոնալդուն է։ Ես խաղացել եմ նրա հետ և տեսել նրա զարգացումը, բայց Մեսսին հանճար է։ Լեոն ֆուտբոլիստ է, որին կյանքում միայն մեկ անգամ եք տեսնում ։
Ամեն ինչ պարզ է, ես կցանկանայի ընտրել Կրիշտիանուին, բայց ոչ մի համեմատություն չկա», – մեջբերում է Goal. com-ը:
Գիգզը Ռոնալդուի հետ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին: