«Յուվենտուսի» և Jeep ընկերության միջև համագործակցությունն ընդլայնվել է:
«Ծեր սինիորայի» տիտղոսային հովանավորը ակումբին յուրաքնչյուր տարվա համար կտրամադրի 25 միլիոն եվրո ավելի գումար:
Այսպիսով, ընթացիկ և առաջիկա յուրաքանչյուր մրցաշրջանի համար Jeep-ը «Յուվենտուսին» տրամադրելու է 47 միլիոն եվրո:
Իտալա-ամերիկյան ընկերության կայքը նշում է, որ համագործակցության ընդլայնումը ի շնորհիվ ակումբի լավ ելույթների և բրենդի մասսայականացման է:
Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: