ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս հավակնորդների անունները:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը երկու գոլ է խփել «Գենկի» դեմ խաղում (4:1):
Թուրին «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան դուբլի հեղինակ է դարձել «Լոկոմոտիվի» հետ խաղում (2:1):
Կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիի» բոլոր գոլերում իր մասնակցությունն է ունեցել «Ատալանտայի» հետ հանդիպմանը (5:1): Նա խփեց երեք գոլ, արդյունավետ փոխանցում կատարեց և վաստակեց 11 մետրանոց հարված։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել և գոլային փոխանցում է կատարել «Բրյուգեի» դեմ խաղում (5:0):