Բազելում ընթացող ATP 500 շարքի մրցաշարում իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտը նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր: Իսպանացին, 3 սեթում, 6-2, 4-6, 6-3 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ռիշար գասկեի նկատմամբ:
1 ժամ 44 րոպե տևած պայքարում իսպանացին 8 էյս է կատարել մրցակցի 6-ի դիմաց:Ամբողջ խաղի ընթացքում Բաուտիստա Ագուտը միայն մեկ անգամ է զիջել սեփական մատուցումը, իսկ ֆրանսիացին սեփական մատուցումներից 3 գեյմ է տանուլ տվել: