Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Պարտիզանին»։ Առաջին կեսից հետո Սուլշերի թիմը առջևում է 1-0 հաշվով։
Հանդիպման մեկնարկից առաջ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել։ ՄՅՈւ-ի՝ այսօրվա խաղում ավագը՝ Հարի Մագուայերը մոռացել էր իր պարտականությունների մասին։ Անգլիացի ֆուտբոլիստը միայն մրցավարի կոչից հետո եկավ որոշելու, թե որ թիմն է սկսելու խաղը դաշտի կենտրոնից։