Երևանի «Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին հայտնում է «Փյունիկ» ՖԱ-ի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը «Փյունիկում» է 2014 թվականից: Ակումբի կազմում Վարդանյանն անցկացրած 68 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ:
Վարդանյանը 2017 թվականից հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում և անցկացրած 3 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկին Վարդանյանը մեկնել էլ Մոսկվա՝ «Լոկոմոտիվի» կազմում փորձաշրջան անցնելու, սակայն կողմերը վերջնական համաձայնության չէին եկել: «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն էլ հայտարարել էր, որ ձմռանը բանակցությունները կվերսկսվեն: