«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան «Տոտենհեմի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է:
Sky Sports-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը 21-ամյա իսպանցուն դիտարկում է որպես Քրիստիան Էրիկսենին փոխարինող:
Ալենյայի հրաժարագինը 75 միլիոն եվրո է: Հատկանշական է, որ «Տոտենհեմը» պատրաստ է վճարել այդ գումարը, հավելում է պարբերականը:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում կատալոնական թիմի սանը 1 հանդիպման է մասնակցել: