Մեկնարկել է Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրը։ J խմբում կայացան «Ռոմա» — «Բորուսիա» Մյունխենգլադբախ և «Բաշակշեհիր» — «Վոլֆսբերգեր» հանդիպումները։
Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում տանտերերը վերջին րոպեին կորցրին հաղթանակը։ «Գայլերի» միակ գնդակը խփել էր Նիկոլո Ձանիոլոն հանդիպման 32-րդ րոպեին։ 90+5 րոպեին հյուրերի կիսապաշտպան Լարս Ստինդլը, անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Ստամբուլում կայացած խմբի մյուս խաղում «Բաշակշեհիրը» 1-0 հաշվով հաղթեց մրցակցին։ Թուրքական ակումբի միակ գնդակը հեղինակեց Իրֆան Կահվեցին։
«Վոլֆսբերգերին» հաղթելուց հետո «Բաշակշեհիրը» վաստակում է 4 միավոր։ Այս երկու թիմերը նույն քանակի միավորներ են վաստակել։ «Բորուսիան» 2 միավոր ունի։ Խմբի առաջատարը «Ռոման» է վաստակած 5 միավորով։