Մադրիդի «Ռեալը» այսօր հերթական մարզումն է անցկացրել։ «Արքայական» ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լուկա Մոդրիչը և Լուկաս Վասկեսը վերադարձել են ընդհանուր խումբ։
Չորեքշաբթի Մադրիդում «Լեգանեսի» դեմ կայանալիք խաղին խորվաթ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի։ Վասկեսը՝ նույնպես։
Ինչ վերաբերում է Գարեթ Բեյլին, ապա ուելսցին ևս վերսկսել է մարզումները, սակայն մարզվում է անհատական ծրագրով։
Ներկա պահին միայն երեք ֆուտբոլիստներ են, ովքեր Զիդանի տրամադրության տակ չեն։ Գարեթ Բեյլից բացի դեռևս թիմի հետ չեն Նաչոն և Մարկո Ասենսիոն։