Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության հասավ «Պարտիզանի» նկատմամբ։
Օլե-Գունար Սուլշերի թիմի համար սա առաջին արտագնա հաղթանակն էր 2019 թվականի մարտից սկսած։ «Կարմիր սատանաների»՝ արտագնա խաղերում հաղթանակ չտանելու շարքը ձգվում էր 11 խաղ։
11 խաղերից 4-ում գրանցվել էր ոչ-ոքի, 7 խաղերում էլ ՄՅՈւ-ն պարտվել էր։
Վերջին անգամ «Ման․ Յունայթեդը» արտագնա խաղում հաղթել էր մարտի 6-ին՝ «Պարկ դե Պրենսում» առավելության հասնելով ՊՍԺ-ի նկատմամբ 3-1 հաշվով։