UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտնել է, որ ֆուտբոլի մեծ երկրպագու է.
«Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ, սակայն մենամարտերի պատճառով փոքր դադար եմ վերցրել:
Եվրո-2020-ի ընթացքում երկրպագելու եմ Ռուսաստանի հավաքականին: Առաջնության եզրափակչին ներկա լինելու մեծ ցանկություն ունեմ:
Նաև երկրպագելու եմ մերոնց` իռլանդացիներին»,- անվանի մարզիկի խոսքն է մեջբերել sports.ru-ն: