«Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան այս մրցաշրջանում գոլ+փոխանցում համակարգով, Եվրոպայում, երրորդ հորիզոնականը կիսում է մի քանի խաղացողի հետ: Ակումբային մակարդակով, 31-ամյա ֆուտբոլիստը անցկացրած 17 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 10 արդյունավետ փոխանցում:
Նույն արդյունքն են գրանցել նաև Տադիչը, Մոնշեյնը, Մոռելոսը,Լինդլն ու Վայսմանը: Երկրորդ տեղում է Զալցբուրգի նորաթուխ հարձակվող Էրվինգ Հալանդը, որը 13 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում: Առաջատարը «ՊՍՎ»-ից Դոնիելլ Մալենն է: Հարձակվողն իր ակտվում ունի 16 գոլ ու 7 գոլային փոխանցում: