«Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր:
19-ամյա նորվեգացին «Նապոլիի» հետ խաղում դարձել է դուբլի հեղինակ՝ խմբային փուլի առաջին երեք տուրերում խփելով 6 գոլ:
Ինչպես հայտնում է Gracenote Live-ը, սա ռեկորդ է ՉԼ-ի դեբյուտի համար։
Հոլանդը գերազանցեց Դիդյե Դրոգբայի նվաճումը, որը 2003/04 մրցաշրջանում 5 անգամ աչքի ընկավ «Մարսելի» կազմում Չեմպիոնների լիգայի առաջին երեք խաղերում: