Հայ ծանրորդները շարունակում են փայլել Եվրոպայի Մ-20 և Մ-23 առաջնությունում: Րոպեներ առաջ ավարտվեց Մ-23 տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարը, որին մասնակցում էր 2 հայ ծանրորդ: Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բարձրացրեց 170 կգ՝ արժանանալով փոքր ոսկե մեդալի, իսկ Արա Աղանյանը գլխավերևում պահեց 162 կգ-անոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ:
Հրում վարժությունում կրկին մեր տղաները հավասարը չունեին: Այս անգամ ուժեղագույնը Արան էր՝ 196 կգ-ով, իսկ Կարենը 194 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթ: Երկամարտի 364 կգ արդյունքով հաղթողի կոչումը նվաճեց Կարեն Ավագյանը, իսկ արծաթե մեդալը բաժին հասավ Արա Աղանյանին: