UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հնարավոր մենամարտը կարող է անցկացվել Սանկ Պետերբուրգի «Զենիթի» մարզադաշտում՝ «Գազպրոմ Արենայում»: Այս մասին Match TV-ի հետ զրույցում նշել է մարզադաշտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լիտվինովը:
«Խաբիբը մեզ մոտ եղել է բիզնես ֆորումի ժամանակ և շատ է ցանկացել մենամարտ անցկացնել «Գազպրոմ Արենայում»։ Նման հնարավորությունը լրջորեն քննարկվում է։ Որքան ինձ հայտնի է, արդեն բանակցություններ են ընթանում «Գազպրոմ Արենայում» Նուրմագոմեդովի մրցամարտն իսկապես անցկացնելու համար”, — նշել է Լիտվինովը:
Սպասվում է, որ Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտը կկայանա 2020 թվականի սկզբին: Նրա հնարավոր մրցակիցներից է համարվում ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնը։