Ալեքսանդր Տարխանովը հեռացվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Այս մասին հայտնում է Championat.com-ը:
Մասնագետն այս տարի գլխավորել է հայկական ակումբը։ Ավելի վաղ նա աշխատել է մի շարք ռուսական ակումբներում, այդ թվում՝ ԲԿՄԱ, «Տորպեդո», «Կռիլյա Սովետով», «Ահմաթ», «Կուբան», «Խիմկի» և «Ուրալ»: Տարխանովը մարզել է նաև Ուզբեկստանի և Բուլղարիայի հավաքականները։
Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ խաղարկության 11 տուրից հետո «Փյունիկը» 13 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: Առաջնության առաջատարից՝ «Արարատից», թիմը հետ է մնում 9 միավորով:
Հիշեցնենք, որ «Ուրարտուից» կրած պարտությունից հետո, երևանյան ակումբի երկրպագուները պահանջում էին Տարխանովի հրաժարականը: