Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի 103-րդ հանդիպումն է անցկացրել՝ խաղադաշտ դուրս գալով «Օլիմպիակոսի»դեմ երեկ կայացած խաղում:
Այսպիսով, 33-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Օլիվեր Կանի ռեկորդը։ Խոսքը եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարում գերմանացի դարպասապահների խաղացած խաղերի քանակի մասին է։
Հարկ է նշել, որ Նոյերը ոչ բոլոր հանդիպումներն է անցկացրել «Բավարիայում», 103-ից 22-ում նա խաղադաշտ է դուրս եկել «Շալկեի» մարզաշապիկով:
Գերմանացի ֆուտբոլիստների ռեկորդակիրը ՉԼ-ում խաղերի քանակով Ֆիլիպ Լամն է (112)։ Երկրորդ տեղում Թոմաս Մյուլերն է (107)։ Կանը և Նոյերը կիսում են երրորդ հորիզոնականը: