Արևմտյան Ասիայի կանանց ֆուտբոլի առաջնության խաղերից մեկում գրանցված միջադեպը գրավել է հազարավոր օգտատերերի ուշադրությունը սոցիալական կայքերում։
«Արաբական Ուղղափառ ակումբի» և հորդանանյան «Շաբաբ ալ-Օրդոնի» միջև խաղում ֆուտբոլիստուհիներից մեկը խաղային դրվագի արդյունքում հասկացավ, որ իր հիջաբն ընկնում է, կանգնեց, կռացավ, որ այն ուղղի և թաքցնի կտորի տակից երևացող վարսերը, իսկ մրցակցի ֆուտբոլիստուհիները դադարեցրին խաղն ու անմիջապես փակեցին նրան։
Այդ ընթացքում աղջիկը կարողացավ ամրացնել հիջաբը ու խաղը շարունակվեց։
Տեսանյութը Թվիթերում ավելի քան 4 մլն դիտում է հավաքել ու արժանացել բազմաթիվ հիացական մեկնաբանությունների։