Շվեյցարիայի Բազել քաղաքում շարունակվում է ATP 500 շարքի մրցաշարը։ Գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը իր քաղաքի մրցաշարում երկրորդ հաղթանակն է տարել։
1/8 եզրափակչում 38-ամյա շվեյցարացու մրցակիցը Ռադու Ալբոտն էր։ Ռոջերին ընդամենը 1 ժամ 4 րոպե պահանջվեց մրցակցին երկու սեթում 6-0, 6-3 հաշվով առավելության հասնելու համար։
Ֆեդերերը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Ֆրանսիս Տիաֆո — Ստեն Վավրինկա զույգի հաղթողի հետ։
Ռոջեր Ֆեդերերը 9 անգամ հաղթող է ճանաչվել Բազելի մրցաշարում։ Մեծ Սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոնը Swiss Indoors-ի գործող չեմպիոնն է։