Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Ռոման» մրցելու է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ։
Հռոմեացիների մամուլի ծառայությունը ներկայացրել է այն ֆուտբոլիստների անունները , ովքեր մասնակցելու են առաջիկա հանդիպմանը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձյալ դուրս է մնացել հայտացուցակից։
Պաու Լոպես, Կարդինալի, Միրանտե, Խուան Խեսուս, Սմոլինգ, Կոլարով, Ֆասիո, Մանչինի, Ֆլորենցի, Սպինացոլա, Կալաֆյորի, Պերոտի, Վերետու, Ձանիոլո, Պաստորե, Ռիկարդի, Ջեկո, Անտոնուչի, Կլյուվերտ։
Հանդիպումը կայանալու է հինգշաբթի և մեկնարկելու է Երևանի ժամանակով 20։55-ին։