Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղային առաջին օրը ավարտված է: A խմբում կայացան «Գալաթասարայ» — «Ռեալ» և «Բրյուգե» — ՊՍԺ հանդիպումները։
Ստամբուլում գերլարված պայքարում «արքայական» ակումբը կարողացավ առաջին հաղթանակը տանել լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Տոնի Կրոսի 18-րդ րոպեին խփած գոլը որոշիչ դարձավ։ Զիդանի թիմը 4 միավոր է վաստակում ու բարձրանում է երկրորդ հորիզոնական։
ՊՍԺ-ն արտագնա խաղում պարզապես չխնայեց բելգիական «Բրյուգեին»։ Փարիզյան ակումբը հաղթեց 5-0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։ Դուբլ ձևակերպեց Մաուրո Իկարդին։