«ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել ՄՅՈՒ-ն։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։
Ռանգնիկը ներկայումս ղեկավարում է Red Bull ընկերության մարզական բաժինը։
Հաղորդվում է, որ Ռանգնիկն ինքը բաց է Մյունխենի «Բավարիայի» առաջարկի համար, եթե Նիկո Կովաչը հեռանա։ Նախորդ ամառ կողմերը այս հարցով կապ հաստատել են միմյանց հետ, բայց «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը աջակցություն է հայտնել խորվաթ մասնագետին։ Նշվում է, որ Ռանգնիկին թիմ հրավիրելու գաղափարին աջակցել է ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն։