Հոկտեմբերի 27-ին, Բրազիլիայում կմեկնարկի Մ-17 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը: Մրցաշարին կմասնակցի 24 հավաքական: Գործող չեմպիոն Անգլիայի հավաքականն այս տարի չի կարողացել նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր:
Հանրային հեռուստաընկերությունը առաջնությունից կցուցադրի 4 հանդիպում. խմբային փուլից 1 խաղ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները: Բոլոր խաղերը կլինեն առաջին ալիքի ուղիղ եթերում: