«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ծրագրում է նոր արենա կառուցել «Էթիհադ Ստեդիումի» տարածքի մասշտաբային թարմացման շրջանակում։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Արենան, որը կտեղավորի 21 000 հանդիսական, կկառուցվի անգլիական ակումբի տնային մարզադաշտի կողքին։
Նոր արենայի արժեքը գնահատվում է 300 մլն ֆունտ, իսկ կառուցումը կկազմի 3 տարի։ Ստադիոնը կարող է ընդունել համերգներ, NBA-ի խաղեր ու UFC-ի մարտեր։
Նախագծին աջակցում են Մանչեսթերի քաղաքային խորհուրդն ու շրջանի բնակչության մեծ մասը։