Ձյուդոյի 2018թ. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) 5-րդ տեղն է գրավել Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հաղթանակ տանելուց հետո Կարապետյանը կիսաեզրափակչում պարտվել է չինացի մրցակցի:
Երրորդ տեղի համար գոտեմարտում Կարապետյանը նույնպես պարտվել է և բրոնզե մեդալը զիջել Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արմեն Աղայանին: