Աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար բռնցքամարտիկ Օսկար դե լա Հոյան մեղադրվում է բռնաբարության մեջ: Օրեր առաջ մի աղջիկ,որի անունը չի հրապարակվում, Կալիֆոռնիայի դատարան բողոք է ներկայացրել՝ մեղադրելով նախկին մարզիկին սեքսուալ ոտնձգությունների մեջ:
Աղջիկը նշել է, որ 2017 թ-ին, երբ շփվելիս է եղել Հոյայի հետ, վերջինս ստիպել է իրեն սեռական հարաբերություններ ունենալ: Նա դիմադրել է, բայց ի վերջո, մարզիկի ուզածը բռնի ուժով տեղի է ունեցել: Աղջկա բողոքը հաստատվելու դեպքում, լեգենդար բռնցքամարտիկին ազատազրկում է սպառնում:Հոյան պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրել է 45 մենամարտ, տարել է 39 հաղթանակ և կրել 6 պարտություն: