«Բարսելոնան» դարձյալ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսի նկատմամբ։ 2016 թվականին կատալոնական ակումբը ցանկանում էր գնել իսպանացի ֆուտբոլիստին։
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «Բարսան» մտադիր է ուժեղացնել դաշտի միջին հատվածը։
Սաուլին գնելու համար «կապտանռնագույնները» մեծ գումարներ պետք է ծախսեն, քանզի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Սաուլը հանդես է գալիս «Աթլետիկոյի» կազմում 2012 թվականից։