Մեկնարկեց NBA-ի 74-րդ մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում մրցեցին գործող չեմպիոն «Տորոնտոն» ու «Նոր Օռլեանը»: 4 քառորդից հետո հաշիվը հավասար է եղել՝ 117-117: Օվերթայմում «Տորոնտոն» հաղթել է 13-5 հաշվով: Խաղում ամենաարդյունավետը եղել է Վանվլիտը: վերջինս վաստակել է 34 միավոր, իրականցրել է 7 ասիստ և 5 անգամ տիրել է օղակից հետ եկած գնդակին:
Մյուս զույգում միմյանց են բախվել «Լոս Անջելես Կլիպերսն» ու «Լոս Անջելես Լեյքերսը»: Տանտերերը 112-102 հաշվով հաղթել են: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ Լեոնարդը վաստակել է 30 միավոր, իրականցրել է 5 ասիստ և 6 անգամ տիրել է օղակից հետ եկած գնդակին: