«Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենտուսի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին:
«Ամենաբարդ մրցակիցը Ջեյմս Միլներն էր: Ես մի քանի անգամ խաղացել եմ Մեսսիի դեմ եզրում և չեմ կարող ասել, որ դա հեշտ էր, բայց ես կարողացել եմ պայքարել նրա դեմ։ Իսկապես վտանգավոր է դառնում Լեոն, երբ տեղափոխվում է կենտրոն։
Միլները մշտապես խանգարում էր ինձ։ Ես հարձակողական ոճի պաշտպան էի, և նա ինձ հետապնդում էր ամենուր և պայքարում էր օդում:
Աարոն Լենոնը ֆուտբոլիստ էր, որը կարող էր շրջանցել էր, երբ ես հարյուր տոկոսով պատրաստ չէի խաղին: Պաշտպանները ատում են, երբ դա տեղի է ունենում: Ինձ համար դժվար էր հաղթահարել նրա արագությունը, բայց ամենածանր մրցակիցը Միլներն է», — Էվրայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: