Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Նիկողոսյանը հաջողության չի հասել Բուխարեստում շարունակվող ծանրամարտի Մ-20 և Մ-23 Եվրոպայի առաջնությունում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մինչև 20 տարեկանների պայքարում 67 կգ քաշային հայ ծանրորդը պոկում վարժությունում 120 կգ արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղը, իսկ հրում վարժությունում զրո է ստացել:
Նիկողոսյանը 2 փորձից չի կարողացել բարձրացնել 150 կգ, այնուհետև՝ 151 կգ:
Ավելի վաղ Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ էր նվաճել մինչև 20 տարեկանների պայքարում: