Իսպանիայի մրցումների անցկացման հանձնաժողովը չի կարողացել համաձայնեցնել Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպման նոր օրը:
Ակումբները պետք է պայմանավորվեին մինչեւ հոկտեմբերի 21-ը։ Ավելի վաղ թե՛ «Բարսելոնան», թե՛ «Ռեալը» ցանկություն էին հայտնել խաղալ դեկտեմբերի 18-ին, սակայն դեմ էր հանդես եկել Լա Լիգան, որը նամակ էր հղել Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիային՝ խնդրելով խաղը տեղափոխել դեկտեմբերի 4-ին:
Մրցումների անցկացման կոմիտեն լիգայի առարկություններից հետո դիմել է «Բարսային» և «Ռեալին»՝ առաջարկելով նոր օր նշանակել: Ակումբները պետք է պատասխան տան մինչև երեքշաբթի երեկոյան:
Դրանից հետո կոմիտեն նոր հանդիպում կանցկացնի և կքննարկի ստացված առաջարկները: