Բրիտանական Մեն կղզում անցկացված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Լևոն Արոնյանը:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը 11 տուրում հավաքել է 7.5 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտել են 6.5-ական միավորով, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը՝ 6-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 5.5, Կարեն Մովսիսյանը՝ 4.5, իսկ Էլինա Դանիելյանը՝ 4: