Սևակ Առաքելյանը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Կամրան Մամեդովին Դոնի Ռոստովում կայացած խառը մենամարտերի BYE 10 մրցաշարում:
Սևակին դրա համար պահանջվել է ընդամենը 27 վայրկյան։ Ամբողջ կարճ պայքարը անցել է կանգնած: Մարտիկներն անմիջապես ձեռնամուխ են եղել միջին հեռավորության վրա հարվածների ինտենսիվ փոխանակմանը։ Սևակ Առաքելյանի կողմից գլխին դիպուկ հարվածելու հետևանքով հակառակորդն ընկել է, իսկ ստուգողական հարվածից հետո դադարեցրել է դիմադրությունը:
Մրցավարը ստիպված է եղել անմիջապես դադարեցնել մենամարտը։
Այսպիսով, Սևակ Առաքելյանին իր հաշվին գրանցել է 3 հաղթանակ և մեկ պարտություն: BYE-ը խոշորագույն ռուսական Aca փրոմոուշնի դուստր կազմակերպությունն է, և այդ մրցաշարերում հաջող ելույթները հնարավորություն են տալիս մարզիկներին, ի վերջո, փորձել իրենց մենամարտերում ռուսական խառը մենամարտերի էլիտայի դեմ: