Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը պատմել է, թե ինչպես են «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ որոշել իր թիմից հեռանալը։
«Մենք անկեղծ զրույց ունեցանք Լեմպարդի հետ։ Նրա գաղափարները կապված ֆուտբոլի հետ տարբերվում էին իմ գաղափարներից։ Մենք ուղղակի համաձայնության եկանք, որ պետք է առաջ շարժվել։ Ամեն ինչ արդար էր։
Մենք խաղացել ենք միասին, մենք հաղթել ենք միասին։ Մենք ՉԼ ենք նվաճել իրար հետ, իսկ հետո՝ Եվրոպա լիգան։ Այդ իսկ պատճառով մենք սթափ պահեցինք մեզ»,-Լուիզի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդի՝ «Չելսին» գլխավորելուց հետո Դավիդ Լուիզը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց «Արսենալ»։