Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարող է գլխավորել «Բարսելոնան» 2020 թվականին, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի սպորտային տնօրեն Նիկո-Յան Հուգման պատմել է, որ 56-ամյա մասնագետի պայմանագրում կա կետ, որի համաձայն Կումանը կարող է ԵՎՐՈ-2020-ի ավարտից հետո լքել զբաղեցրած պաշտոնը, եթե ֆեդերացիան գումարային փոխհատուցում կստանա։ Կատալոնական ակումբը հնարավոր է վճարի այդ փոխհատուցումը 2020-ի ամռանը։
Ռոնալդ Կումանի պայմանագիրը Նիդերլանդների հավաքականի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։
Կումանը 1989-1995 թվականների ընթացքում հանդես է եկել կատալոնական ակումբում՝ որպես ֆուտբոլիստ։ 1998-ից 2000 թվականների ընթացքում Կումանը աշխատել է «կապտանռնագույնների» մարզչական շտաբում։