Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ռեգբիի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում հանդիպում են Ճապոնիայի և Հարավային Աֆրիկայի հավաքականները: Այս հեղինակավոր իրադարձությունը հյուրընկալում է հենց «ծագող արևի երկիրը»:
Մինչ հանդիպման մեկնարկը՝ ճապոնացի մարզիկները և ողջ ստադիոնը էմոցիոնալ կերպով երգել է ազգային օրհներգը:
Նշենք, որ Ճապոնիայի ընտրանին աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ է դուրս եկել պատմության մեջ առաջին անգամ: