Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալել էր «Ուրարտուին»:
«Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում «Ուրարտուն» հաղթեց 2:1 հաշվով:
Հանդիպման մեկնարկից 6 րոպե անց Ակոզարը գեղեցիկ գոլով բացել է հաշիվը:
20-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել հյուրերի պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը:
Ընդամենը 5 րոպե անց անկյունայինից փոխանցումից հետո Բուդնիկը խփել է «Ուրարտուի» 2-րդ գոլը:
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մոտ 9 րոպե առաջ Արտակ Եդիգարյանը կրճատել է հաշվի տարբերությունը:
«Ուրարտուն» այս հաղթանակից հետո վաստակում է 12 միավոր և մոտենում 7-րդ տեղում գտնվող «Փյունիկին», որի ակտիվում 1 միավոր ավելի է: