Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ։
Հանդիպման վերջին րոպեին ֆանտաստիկ սեյվով իր թիմին փրկեց «բիանկոներիների» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը։ 41-ամյա իտալացին Ֆեդերիկո Սանտանդերի շրջադարձ հարվածից հետո փրկեց իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 22 միավոր է վաստակում և ամրապնդվում է առաջին հորիզոնականում։