Երեկ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Զենիթ» — Ռոստով։
Մրցաշարային աղյուսակի վերնամասում գտնվող երկու թիմերի պայքարում անհամեմատ ուժեղ գտնվեցին տանտերերը։ Սերգեյ Սեմակի սաները 6-1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։
«Զենիթի» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Արտյոմ Ձյուբան։ 31-ամյա ֆուտբոլիստը նաև երկու գոլային փոխանցումներ կատարեց Ազմունին և Վյաչեսլավ Կարավաևին։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Վիլմար Բարիոսը։ Հյուրերի միակ գնդակը խփեց Ռոման Երյոմենկոն։ Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։
13 տուրից հետո «Զենիթը» և «Լոկոմոտիվը» 29-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ «Ռոստովը» մնում է 26 միավորով։