«Բավարիայի» այսօր կայացած մարզման ժամանակ թիմի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն վատ է զգացել։ Այս մասին հաղորդում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կիրակի օրը կայանալիք մարզմանը մասնակցել են այն ֆուտբոլիստները, որոնք չեն մասնակցել «Աուգսբուրգի» հետ նախօրեին կայացած խաղին։ Երկկողմանի խաղի ընթացքում 25-ամյա կիսապաշտպանը նստել է ու բռնել սիտը։ Բժշկական շտաբում միանգամից կասկած է առաջացել, որ ֆուտբոլիստը սրտի կաթված է ստացել։ Բայց զննությունից հետո ակումբի բժիշկ Պիտեր Ուեբլաքերի համար պարզ է դարձել, որ նրա մոտ ուղղակի գլխապտույտ է եղել։